Քննարկումները Պուտինի հետ բարդ են. բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից. Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մակրոնի խոսքով՝ մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի, իսկ բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից։

«Քննարկումները նախագահ Պուտինի հետ բարդ են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը։ Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ պահանջել»,- ասել է նա։




Լրահոս