Հանրապետության տարածքում` մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։