Նիկոլայ Բասկովին Ուկրաինայում կալանավորելու որոշում են կայացրել. Ուկրաինայի գլխավոր դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին Ուկրաինայում հեռակա կերպով կալանավորելու որոշում են կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

«Այս օրվանից Ձեր դատավարական կարգավիճակը Ուկրաինայի պետության տարածքում կասկածելի է։ Այսինքն՝ Ուկրաինայի դատախազները կարծում են, որ դուք հանցագործություն եք կատարել, որը պատժվում է ազատազրկմամբ։ Ավելին՝ ուկրաինական դատարանը, ուսումնասիրելով հետաքննության և դատախազության դիրքորոշումը, եկել է այն եզրակացության, որ հնարավոր է բավարարել Ձեր կալանքի միջնորդությունը։ Գործնական առումով դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում ձեզ կկալանավորեն այն երկրի իրավապահ մարմինները, որոնց սահմանը կհատեք»,- ասվում է գրառման մեջ:

Նկատենք, որ Բասկովը ինստագրամյան իր էջում գրառում էր արել, որտեղ նշել էր՝ «Ռուսաստանը պատերազմներ չի սկսում, այլ դրանք ավարտում է», ինչպես նաև ռազմական հատուկ գործողություններն արդարացնող գրառում էր արել:




Լրահոս