Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։

Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում եւ ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։ Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել եւ մեղավորներին պատժել։ Ռուսաստանն այլեւս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել եւ միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս