Ռուսաստանցի մի քանի օլիգարխներ խնդրի են բախվել ՌԴ-ի դեմ սկսված եւ շարունակվող պատժամիջոցների պատճառով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության, հետևաբար հենց անմիջապես օլիգարխների վրա:
Forbes հանդեսը նշում է, որ Եվրոպայի խորհրդի կողմից ներկայացված պատժամիջոցների ցանկում ընդգրկված են հենց այս ամսագրի վարկանիշում ընդգրկված մարդիկ:
Օրինակ «Տինկոֆֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովն արդեն դադարել է լինել դոլարային միլիարդատեր, նրա ունեցվածքը 5.5 անգամ կրճատվել է՝ դառնալով 820 մլն դոլար: «Յանդեքս»-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արկադիյ Վոլոժը վերջին երեք ամիսներին կորցրել է 2 մլրդ դոլար, հիմա նրա ունեցվածքը գնահատվում է 580 մլն դոլար:
ՌԴ հարուստ կանանցից Տատյանա Բակալչուկի ունեցվածքը կրճատվել էր 7.6 մլրդ դոլարով՝ դառնալով 4.2 մլրդ:
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Լրատվամիջոցների տեղեկության համաձայն, նա կորցրել է իր ունեցվածքի 2 մլրդ դոլարը:
Վնասներ են կրում նաեւ ազգությամբ հայերը, որոնք բիզնես գործունեություն են ծավալում ՌԴ-ում: Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից Արտյոմ Խաչատրյանը կորցրել է ավելի քան 700 մլն դոլար՝ ունեցվածքի մեկ երրորդը։ Հայկական արմատներ ունեցող մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին կորցրել է 36 մլն դոլար։
Իսկ ահա Ռուսաստանում գործունեություն ծավալող հայ գործարար Սամվել Կարապետյանը ոչ մի կորուստ չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան