Նոր պատժամիջոցներ գործարարների հանդեպ. ովքեր են թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խորհրդարանի սենատորների, ինչպես նաև 14 հայտնի օլիգարխների նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում կրիպտոարժույթի շուկայի և նավաշինության արտադրության նկատմամբ:

Օլիգարխներից սանկցիաների են ենթարկվում Forbes-ի կազմած հարուստ ռուսաստանցիների ցուցակում 8-րդ տեղը գրավող Անդրեյ Մելնիչենկոն, TMK խողովակաշինական ընկերության ղեկավար Դմիտրի Պումպյանսկին, «Աերոֆլոտի» ղեկավար Միխայիլ Պոլուբոյարինովը, «ՖոսԱգրո» ընկերության ղեկավար Անդրեյ Գուրևը և այլ մեծահարուստներ:

Սենատորներից պատժամիջոցների ցանկում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր քվեարկել են հօգուտ Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը ճանաչելու:

Հիշեցնենք, որ այս պատժամիջոցների հետևանքով շատ մեծահարուստներ կորցրել են իրենց ունեցվածքի մեծ մասը։ Նրանցից շատերը պատերազմը դադարեցնելու կոչ են արել։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս