ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արսեն Սարգսյանը դեռևս ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները մի քանի վկաների են հարցաքնել, որոնք նշում են, թե որեւէ բան չեն տեսել: Ասել է, թե Կանևսկոյի սանիկ՝ Արսեն Սարգսյանի ուղղաթյամբ կրակոց իրականացրած անձը դեռեւս հայտանաբերված չէ:
Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Նույն օրը մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ անձ: Դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։
Վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է»: Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս երկու կրակոցները միմյանց հետ կապ ունեն եւ իրավապահ համակարգը կոնկրետ տեղեկություններ ունի որ քրեական աշխարհում արշալույսները խաղաղ չեն եւ քրեական հեղինակությունները կամ «օենքով գողերը» դուրս են եկել միմյանց դեմ: Փաստ է մեկ բան, որ Մալաթիայում եւ Կենտրոնում հնչած կրակոցները ուղղված են քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողի» դեմ եւ մեկը մյուսից վրեժ է լուծում:
Քնար Մանուկյան