ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուրբաթ օրն առաջարկելու է չեղարկել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ թույլ տալով բարձրացնել այդ երկրից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ երկու կուսակցություններն էլ պատրաստ են կողմ քվեարկել այս որոշմանը։