2,5 միլիոն մարդ փախստական է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության հետևանքով: Այս մասին այսօր հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Նրանցից մոտ 116 հազար մարդ այլ երկրների քաղաքացիներ են։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի 2 միլիոն բնակիչներ ևս, ըստ ՄԱԿ-ի, դարձել են ներքին տեղահանվածներ, այսինքն՝ նրանք լքել են իրենց տները, բայց մնացել են երկրում։