Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են  Ռուսաստանի Դաշնությունից նորագույն սպառազինություն մատակարարել:

Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը նշել է, որ  առաջնորդները առարկայական քննարկել են իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում, Ուկրաինայում: «Այս համատեքստում գլխավոր թեմաներից մեկը Բելառուսում բանակցությունների ընթացքն էր եւ ռուսական ու ուկրաինական կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա, մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։

Լուկաշենկոն ուրբաթ օրը՝ մարտի 11-ին է վերադարձել Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցից։ Պուտինի եւ Լուկաշենկոյի բանակցությունները Մոսկվայում մոտ հինգ ժամ են տեւել։




Լրահոս