ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը փակուղու առաջ է կանգնել քրեական հեղինակությունների դեմ մահափորձի կամ սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործերով: Բանն այն է, որ նախաքննական մարմինները չեն կարողանում բացահայտել կամ պատճառները վեր հանել:
Մասնավորապես, անցած տարի սպանվեց քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, որի սպանության բուն պատճառները հայտնի չեն ու դեռ ավելին քրեական գործով կարևորագույն վկա կա, որին մինչ օրս չեն կարողանում գտնել: Այս իրավիճակին զուգահեռ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը, որի տանը հնչել էին կրակոցները եւ նա սպանվեց, վերջինիս որդիները ցուցմունք չեն տալիս, թե ինչու կրակեցին ու սպանեցին քրեական հեղինակություն՝ Տույին:
Եվ ահա այս աղմակահարույց գործին զուգահեռ Երևանում կրակեցին քրեական հեղինակություն Կանևսկոյի սանիկի վրա: Նույն օրը Մալաթիայում կրակեցին «օրենքով գող» «Անդուլիկի» վրա, սակայն իրավապահները մինչ օրս չեն գտել, թե ով եւ ինչու է կրակել այս անձանց նկատմամբ եւ ինչի համար: Ասել է թե՝ քրեական աշխարհում դուրս են եկել որսի, իսկ իրավապահները չեն կարողանում բացահայտել կամ գտնել հանցագործություն իրականացրած անձանց, ուստի այս իրավիճակում վենդետայի վտանգը անխուսափելի է:
Քնար Մանուկյան