![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/TAGUHI-TOVMASYAN.jpg)
Այս պահին խորհրդարանում ընթանում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի մշտական նիստը: Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
«Եթե առաջիկայում այս տեմպերով շարունակվի, նաեւ էլեկտրաէներգիայի ճգնաժամ ենք ունենալու Արցախում: Առաջիկայում հնարավոր է Արցախում նաեւ ունենանք էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Ես այս առնչությամբ ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: