ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծանր նկարահանումներ ենք ունեցել». Վաչե Ամարյանը, Լևոն Շառաֆյանը նոր հեռուստասերիալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով՝ հեռուստաեթերում կլինի  «9-րդ դպրոց» նոր հումորային, ինչպես նաեւ դրամատիկ հեռուստաֆիլմը: Ֆիլմը բաղկացած է 24 մասից: Ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Անուշիկ Պետրոսյանը ֆիլմի առաջին մանրամասները վստահել է ArmLur.am-ին:

Անուշիկ Պետրոսյանի նոր նախագծում խաղում են հայտնի դերասաններից՝ Վաչե Ամարյանը, Սոս Կարապետյանը, Լեւոն Շառաֆյանը եւ Յուրա Իգիթխանյանը: Հայտնի դերասանների կողքին խաղում են նաեւ երիտասարդ դերասաններ, որոնք նոր են սկսել իրենց առաջին քալերն այս ասպարեզում:

«Ֆիլմը Ամերիկայում ապրող հայ երեխաների մասին է, ովքեր հաճախում են հայկական դպրոցներ եւ բախվում խնդիրների: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մարիամը, 8 տարեկան մի չարաճճի աղջնակ է, ով արդեն 9-րդ դպրոցն է փոխում, իր վարքի պատճառով: Սա վերջին 9-րդ դպրոցն է, որտեղ տեղափոխվում է եւ հենց դա է պատճառը, որ ֆիլմը կոչվում է «9-րդ դպրոց»: Դպրոց, որը փոխում է նրա եւ բոլորի կյանքը: Հաջորդ գլխավոր հերոսը 14-ամյա մի տղա է, ով հորը չի տեսել, տեղափոխվել է մայրիկի հետ Միացյալ Նահանգներ: Այնպես է ստացվում, որ հայրը նույնպես տեղափոխվում է Ամերիկա, սակայն հայր եւ որդի չեն ճանաչում միմյանց, եւ պատահականության արդյունքում հայրը նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, ինչի մասին նա տեղյակ չէ, եւ ամբողջ դասարանով լավ գժվացնում են նրան»,-այս մասին մեզ հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ Ֆիլմում փորձել են պատկերել դպրոցական ընդհանուր կոլորիտը, համեմված արկածներով եւ հումորով:

Անուշիկ Պետրոսյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են բավականին ծանր, քանի որ գործ ունեին երեխաների հետ. «Մի կադրում 30 երեխա է նկարահանվել, դժվար էր 10 ժամ անցկացնել նկարահանման հրապարակում, չնայած, որ երեխաները այնքան ոգեւորված են, որ տուն գնալ չեն ուզում:

Նշեմ, որ նկարահանվել են «Պետրոսյան»-թատերական դպրոցի սաները»:

Նշենք, որ նոր նախագծի բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Խաչիկյանն է, ով ժամանել է Մոսկվայից, ռեժիսորը եւ սցերնարիստը՝ Անուշիկ Պետրոսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Սոս Կարապետյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս