ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հրապարակել է Հայաստանին արված հինգ առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանին ուղարկված հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթը, որը ներկայացնում ենք ստորև․

1 – Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում։

2 – Միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն։

3 – Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։

4 – Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

5 – Տրանսպորտային ուղիների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ մարտի 14-ին, հայտարարել էր, որ ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին։ ՀՀ ԱԳՆ-ն նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։




Լրահոս