Վարդենիսի ավագանին արտահերթ նիստ կանի. ի՞նչ է օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մարտի 16-ին, Վարդենիս խոշորացված համայնքի՝ դեռևս դեկտեմբերի 5-ին ընտրված ավագանին երկու խմբակցությունների առաջարկով արտահերթ նիստ կգումարի:

«Համայնքապետի ընտրության օրակարգով մինչև այսօր նիստ չի եղել, ու մենք՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամներս, արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Մարտի 4-ին, հիշեցնենք, Վարչական դատարանը մասնակի բավարարել էր Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը, ըստ որի՝ անվավեր էր ճանաչվել Վարդենիսի համայնքի ավագանու՝ 2021-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած անդրանիկ նիստի՝ համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը:

Կողմերից ոչ մեկը չէր բողոքարկել դատարանի որոշումը: Այն ուժի մեջ մտնելուց հետո էլ, փաստորեն, համայնքապետի ընտրության հարցով ավագանու երկու խմբակցություններն արտահերթ նիստ անելու նախաձեռնությամբ են հանդես եկել:

Սևակ Վարդումյան




Լրահոս