Հ. ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ՝ 30-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում տարեդարձիս օրը: Այս տարի տարեդարձս սկսել եմ նշել հենց  գիշերը՝ 12:00-ից, եւ ինչպես ասում են, յոթ օր յոթ գիշեր քեֆ ենք արել, ինչի համար շատ շնորհակալ եմ իմ հարազատներին, ընկերներին, ովքեր իսկապես օրս տոն դարձրեցին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց սիրված երգչուհի Հայկուհի Բաբախանյանը, որը փետրվարի 20-ին տոնել է ծննդյան 30-ամյակը:

 

«Առհասարակ, տարեդարձս սիրում եմ նշել ընտանեկան միջավայրում եւ հարազատ մարդկանց հետ, եւ այս տարի էլ բացառություն չէր. նշեցի ամենահարզատ ընկերներիս հետ: Ես այն քիչ մարդկանցից եմ, ով իսկապես շատ է սիրում եւ շատ է կարեւորում իր տարեդարձը: Սիրում եմ այդ օրը ուրախ տոնել եւ շնորհակալ եմ Աստծուն, որ եւս մեկ տարի հնարավորութուն ունեցա ապրելու եւ վայելելու իմ հարզատների սերն ու ջերմությունը»,-պատմեց նա:

Հայկուհին, մեզ հետ զրույցում անկեղծանալով, ասաց, որ ինչպես սիրում է նվերներ ստանալ, այնպես էլ սիրում է նվիրել: Երգչուհին հատկապես առնաձնացնում է իր լսարանի եւ երկրպագուների անհամար շնորհավորաքները, որոնք ամենաթանկ նվերն ու գնահատականն են իր կատարած աշխատանքի համար. «Շատ եմ սիրում ծաղիկներ ստանալ, քանի որ այն կարողանում է բարձրացել տրամադրությունս եւ ժպիտ առաջացնել ինձ մոտ: Իսկ ամուսնուս կողմից ցանկացած նվեր ինձ համար յուրահատուկ է: Որեւէ մեկը չեմ կարող առանձնացնել: Նա առանց հատուկ տոնի ինձ համար միշտ է անակնկալներ անում: Յուրահատուկ մտքի թռիչք ունի, ինչի համար ես շատ երջանիկ եմ»:

Անդրադառալով երազանքներին եւ նպատակներին՝ Հայկուհին խոստովանում է, որ հասել է իր նվիրական բոլոր երազնաքներին եւ նպատակներին:

Իսկ այն հարցին, թե ինչն է կնոջն ինքնատիպ դարձնում, մեր զրուցակիցը նկատեց. «Ինչպես ասում են, մարդ լինելը դժվար է, կին լինելը՝  է՛լ ավելի  դժվար, բայց պետք է ավելացնեմ՝ մեր օրերում ինքնատիպ  կին լինելն է՛լ ավելի դժվար է, քանի որ պլաստիկ վիրահատությունները ստիպում են բոլորին նմանվել իրար, եւ շատ անգամ շփոթում ենք անգամ մարդկանց դեմքերը: Դա, իմ կարծիքով, շատ վատ է, եւ ինքնատիպությունը հենց դրանում է կայանում: Ես հորդորում եմ կանանց, որ չկորցնեն իրենց դեմքն ու ինքնատիպությունը եւ չձգտեն նմանվել մեկը մյուսին»:

 Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

Walt Disney-Ը ԵՎ Warner Bros.-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ

 

The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում Է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

 

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը», -ասվում Է Disney ընկերության հայտարարության մեջ:

«Մենք ապագա բիզնես-որոշումներ կընդունենք՝ հիմնվելով իրադրության փոփոխությունների վրա», -նշվում Է հայտարարության մեջ: Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում:

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում Է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթհեմի» Էկրան բարձրանալը Ռուսաստանում», – ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

«Մենք կշարունակենք իրադրությանը հետեւել դրա զարգացման համեմատ: Մենք այդ ողբերգության արագ եւ խաղաղ լուծման հույս ունենք»,-նշել Է նա: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք Է կայանար մարտի 3-ին. հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների մասին։ «Իրավիճակը շատ ցավալի է։ Անհավանական է, որ 2022 թվականին քննարկում ենք Եվրոպայում պատերազմի հավանականություն։ Պարզապես անհավանական է եւ ապուշություն։ Մեզ պետք է խաղաղություն, ոչ թե զոհեր։ Պատերազմը չի կարող լինել պատասխան որեւէ բանի։ Ամբողջ աշխարհը պետք է գործի համերաշխ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Տոտենհեմը» մարտի 1-ին կհյուրընկալվի «Միդլսբրոյին»։

 

 

 

ԿԱՍԵՑՎԵՑ

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային հանդիպումներին անորոշ ժամկետով կասեցնելու մասին։ Ռուս եւ բելառուս հոկեյիստները ելույթ չեն ունենա Ֆինլանդիայում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը. հայտնում է IIHF կայքը։ Բացի այդ, Նովոսիբիրսկը եւ Օմսկը զրկված են 2023թ Աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու իրավունքից։ Մրցաշարը պետք է անցկացվեր Ռուսաստանում 2022 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 5-ը։ Առաջիկայում բանակցություններ կսկսվեն մրցաշարի անցկացման նոր վայր գտնելու համար։

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի Լեհաստանում։ «Ուրարտու» եւ «Յագելոնիա» ակումբների միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ. հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։  Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել է 21 հանդիպում եւ դարձել 4 գոլի  հեղինակ։ «Յագելոնիայում» ժամանակին հանդես է եկել նաեւ Ռոբերտ Արզումանյանը:

 

 

ԳԼԽԱՎՈՐԵՑ

Ամերիկացի Ջեսի Մարշը գլխավորեց «Լիդս Յունայթեդը». հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Նա զբաղեցրեց արգենտինացի Մարսելո Բիելսայի հեռացումից հետո թափուր մնացած պաշտոնը։ Պրեմիեր լիգայի նախորդ չորս տուրում «Լիդսը» 0։3 հաշվով պարտվել է «Էվերտոնին», 2։4 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին», 0։6 հաշվով՝ «Լիվերպուլին», 0։4 հաշվով՝ «Տոտենհեմին»։ Բիելսան «Լիդսը» գլխավորել էր 2018թ. հունիսին։ 2019-2020 թվականների մրցաշրջանում թիմը նվաճեց Չեմպիոնշիփի տիտղոսը եւ 16 տարում առաջին անգամ դուրս եկավ Պրեմիեր լիգա։ Ջեսի Մարշը 2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 5-ը գլխավորել է գերմանական «ՌԲ Լայպցիգը»։ Դրանից առաջ նա երկու տարի եղել է ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» գլխավոր մարզիչը։ Պրեմիեր լիգայի 26 խաղից հետո «Լիդսը» 23 միավորով 16-րդ տեղում է։

 




Լրահոս