Սպանեք ձեր մեջ եղած չարությունը և նախանձը. մարտի 15-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին հաճելի ու հանգիստ օր է սպասվում: Ոչինչ ձեր օրվա հանգիստ ընթացքը չի խանգարի: Աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս զանգահարել նրան, ով ձեր զանգին վաղուց է սպասում:

Ցուլ

Այսօր ֆինանսական դժվարություններ կծագեն, ծախսեր կառաջանան, փորձեք հարցրերը լուծել մինիմալ ֆինանսական կորուստով:

Երկվորյակ

Ձեզ կարճատև ճամփորդություն կամ գործուղում է սպասվում: Ինչ էլ որ լինի, առաջինը տուրք տվեք ձեր ցանկություններին:

Խեցգետին

Ձեզնից բավական երկար ժամանակ կպահանջվի գործերը կարգավորելու ու կիսատ մնացածը գլուխ բերելու համար:

Առյուծ

Այսօր արեք այնպես, ինչպես սիրտը կհրամայի, եթե անգամ լացելու ցանկություն ունենաք, լավ եղեք: Այս օրը տրամադրեք ձեզ:

Կույս

Լավ օր է կրեատիվ աշխատանքով զբաղվելու համար: Օրինակ փոխեք տան կահույքի դասավորությունը, նորարարություններ արեք:

Կշեռք

Այսօր դուք ոգեշնչում կգտնեք ընտանիքում, տանը, երեխաների հետ: Եթե միայնակ եք, հնարավոր է հանդիպեք ձեր կյանքի սիրուն:

Կարիճ

Ձեզ հարց է տանջում, որին միայնակ լուծում տալ չեք կարող: Մի ամաչեք, հարցրեք ձեզանից փորձառուին:

Աղեղնավոր

Լավ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հարաբերությունները դեռ վաղ փուլում են, բայց կարող եք արդեն քայլեր ձեռնարկել:

Այծեղջյուր

Երազանք, ցանկությունը, որը միշտ ունեցել եք, բայց չեք համարձակվել կատարել: Այսօր հենց այդ օրն է:

Ջրհոս

Այսօր փորձեք ձեր ուժերից վեր գործեր չձեռնարկել, արեք այնպիսի բաներ, որոնք ունակ եք գլուխ բերել:

Ձկներ

Սպանեք ձեր մեջ եղած չարությունը և նախանձը, որքան էլ որ կյանքի բարդ շրջափուլ լինի, փորձեք բարի մնալ:




Լրահոս