Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին «Twitter»-ում հայտնել է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։

Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ուղղված համատեղ հայտարարության շուրջ՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի:

«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:




Լրահոս