Մարտի 14-ին խորհրդարանում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի մշտական նիստը, որի ժամանակ կառավարության ծրագրի կատարողականը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կատարողականը ներկայացնելուց հետո պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նախարարին:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախարարին երեք հարց ուներ: Դրանցից առաջինը վերաբերում էր փորձագիտական կենտրոններին: Պատգամավորը մեջբերեց մի զեկույց եւ հետաքրքրվեց. «Փորձագետներ կան, որ այստեղ աշխատում են եւ մասնավոր փորձագիտկան ծառայություններ են մատուցում»: Նախարարը շնորհակալություն հայտնեց այս հարցը բարձրաձայնելու համար:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր ադրբեջանական պատվիրակների Հայաստան այցի ժամանակ տեղի ունեցած դեպքին, երբ մի աղջնակի ձեռք կոտրվեց: Եվ երրորդ հարցով պատգամավորը հետաքրքրվեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.