Հաստատվել է կորոնավիրուսի 55, մահվան 3 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 76 դեպք, որից 408 հազար 799-ը`առողջացած, 8579-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3060 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 2170 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք, առողջացել է 237 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 938 հազար 644 -ի:




Լրահոս