ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյանք, ծեծ, վիրավորանք. ինչի «գնով» Մարուքյանին նոր պաշտոն տվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նոր պաշտոն ստացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվեց հատուկ հանձնարարարություններով դեսպան: Այս նշանակումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ առնվազն թավշյա հեղափոխությունից հետո Մարուքյանն ու իր թիմը հանդես էին գալիս իշխանությունների հանդեպ անողոք քննադատությամբ, իսկ յոթերորդ գումարման խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին քիչ չէին նրա եւ իմքայլական պատգամավորների միջեւ միջադեպերը: Իսկ այժմ ամեն ինչի մասին հերթով.

Դեռ 2020 թվականի մարտին Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Պապոյանը միմյանց մեղադրեցին ՀՀԿ-ի հետ կապեր ունենալու համար:

Հոգնած եւ քաղաքական տրյապկա արտահայտությունները հանրությունը դեռ շատ կհիշի: Ազգային ժողովի արտահերթ նիստին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ եղավ, որն անցավ կոռեկտության սահմանները: Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին անվանեց «քաղաքական տրյապկա», իսկ Էդմոն Մարուքյանն Ալեն Սիմոնյանին՝ «հոգնած, անբարոյականի վաստակ»:

Սակայն դրանից մեկ ամիս անց էլ կրքերը չհանդարտվեցին: 2020 թվականի մայիսին ԱԺ միջանցքում թեժ վեճ եւ փոխադարձ մեղադրանքներ եղան պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջև:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս