Ճապոնիան կազմել է մոտ 300 ապրանքների և տեխնոլոգիաների ցուցակ, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի այս ուրբաթ՝ մարտի 18-ից, հայտնում է Japan Today-ը:
Մասնավորապես, արգելվում է արտահանել կիսահաղորդիչներ, կապի և նավթավերամշակման սարքավորումներ, նորագույն նյութեր, միկրոչիպեր պատրաստող հաստոցների ծրագրեր եւ այլն:
Ճապոնիան ամբողջությամբ նաեւ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի հիսուն ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ, գրում է BBC-ն։