216 կողմ և 3 ձեռնպահ. ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանի՝ Եվրախորհրդից դուրս գալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները միաձայն կոչ են արել Ռուսաստանին լքել Եվրոպայի խորհուրդը։ Այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան էջում։

ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու որոշումը ստացել է 216 կողմ և 3 ձեռնպահ ձայն։

«Վեհաժողովը միաձայն կողմ է քվեարկել՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին միջնորդել, որպեսզի Ռուսաստանն անհապաղ լքի Եվրոպայի խորհուրդը»։

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նամակ էր ստացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից, որում տեղեկացվում է կազմակերպությունից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշման մասին։




Լրահոս