44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն այսօր՝ մարտի 16-ին, կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան էին իրականացնում:
Հադրութի, Շուշիի ու Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս տարածքների բնակիչները, որ կորցրել են տունուտեղ, ապրուստի միջոցներ, այսօր ոչ թե կորցրած տան, այլ Արցախում տիրող իրավիճակի մասին են բարձրացնում: Երկու շաբաթից ավելի գազամատակարարում չկա, հաճախակի են նաև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, դա էլ քիչ է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից կրակում է խաղաղ բնակիչների վրա:
Կառավարության շենքի առջև հավաքված տեղահանված արցախցիները նշում էին, որ հայաստանյան իշխանությունների կողմից օրակարգ բերված՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցի քննարկումն անգամ անընդունելի է իրենց համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան