Հակառակորդը մեզանից գտնվում է 50 մետր հեռավորության վրա. Ներքին հանդի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պաշտպանության նախարարությունից, կորպուսի հրամանատարով, մարզպետով եկել են գյուղ, ծանոթացել իրավիճակին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Ներքին Հանդ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

«Գյուղում այս պահին ամեն ինչ նորմալ է, իրենց առօրյա հոգսերով ապրում են: Հակառակորդը մեզանից գտնվում է 50 մետր հեռավորության վրա, եւ արդեն մեկ տարուց ավելի է այդ վիճակում ապրում ենք, ոչ մի խուճապ չկա, նորմալ ապրում ենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ այն  հարցին, թե արդյոք հակառակորդը հետ է քաշվել, մեր զրուցակիցը նշեց, որ չի կարող ստույգ ասել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս