Ազգային ժողովի ընդդիմությունն իշխանությանն առավել հաշվետու դարձնելու համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 21-ին խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագիծը ենթադրում է ԱԺ կանոնակարգ-օրենքում դրույթ ավելացնել, ըստ որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը պարտավորված կլինի պարբերաբար գալ խորհրդարան ու բացատրություն-մեկնաբանություններ տալ, թե արցախյան հիմնախնդրի մասով որ պետության կամ կառույցի հետ Հայաստանն ինչ բանակցություններ է վարում:
Սևակ Վարդումյան