Հայաստանի կառավարությունը Սյունիքի մարզպետարանին կհատկացնի 500 մլն դրամ: Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ըստ գործադիրի՝ մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հատկացվող գումարով ձեռք է բերվելու ԵՄ աջակցություն Հայաստանին ծրագրի 4-րդ ուղենիշի շրջանակներում իրականացվելիք խմելու և ոռոգման ջրատարերի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներ: Բացի այս, կվերանորոգվի Մեղրի համայնքի ոռոգման ջրագծերն ու պոմպակայանները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխհատուցում կտրվի պատերազմից հետո սահմանը անցած և չվերադարձած անասունների դիմաց: Եւ ոչ միայն, փոխհատուցում կտրամադրվի նաեւ պատերազմի արդյունքում մշակման համար անհնարին դարձած հողամասերի սեփականատերերին: