ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմում ենք ՄԻՊ-ին, ասում են՝ Ձեր հարցով չենք կարող զբաղվել. ուսանողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Խաչատրյանը: Վերջինս ահազանգում է, որ համալսարանի լիցենզիաների գործողությունը դադարեցնելուց հետո  ուսանողները կանգանծ են լրջագույն խնդրի առաջ, քանի որ չեն կարողանում այլ ԲՈՒՀ-երում շարունակել կրթությունը:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս