Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները. պատերազմից 20 օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական պատերազմից անցել է արդեն 20 օր: Յուրաքանչյուր օր երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունները հանդես են գալիս հաշվետվություններով եւ ներկայացնում կորուստներն ու ձեռքբերումները:

Եվ այսպես, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է՝ ռուսական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ունեցել է ավելի քան 13․500 զոհ։ Ըստ այդ նույն տվյալների, ոչնչացվել է ռուսական կողմի՝

81 ինքնաթիռ,

95 ուղղաթիռ,

404 տանկ,

1279 զրահամեքենա,

150 հրետանային համակարգ,

36 հակաօդային պաշտպանական սարք և

9 անօդաչու։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը եւ պարբերաբար ներկայացնում է տվյալներ: Ըստ դրանց, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական կողմը խոցել է 16 օդային թիրախ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկական Սու-24 և Սու-25 ինքնաթիռ, մեկ Մի-8 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ վեց «Bayraktar TB-2»։ Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան կորցրել է 156 անօդաչու թռչող սարք, 1306 տանկ և այլ զրահամեքենա, 127 բազմակի հրթիռահրետանային կայանք, 471 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1054 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

Ն.Հ.




Լրահոս