ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ.
✓52 նոր դեպք
✓2396 թեստավորում
✓149 առողջացած
✓3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8592 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում: