ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի և Ռուսաստանի քանի քաղաքացի է ժամանել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել են Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:

Չնայած Ռուսաստանի Դաշնության կողմից այդպիսի տվյալներ դեռևս հրապարակված չեն, սակայն Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ օրական կտրվածքով իրականացվում է 18-24 չվերթ: Այս մասին հայտնել է ՀՀ Քաղ. ավիացիայի կոմիտեն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս