ՄԱԿ-ի պատվերով իրականացվող՝ 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցում (World Happiness Report) Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ, զբաղեցնում է առաջին տեղը երջանկության ցուցիչով:
Զեկույցը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում է Ֆինլանդիան՝ աշխարհի 146 պետությունների շարքում, որոնք ներառվել են հետազոտության մեջ:
Ամենաերջանիկների հնգյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան:
Զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով տարածաշրջանի մյուս երկրներից: Ադրբեջանը՝ 92-րդ, Թուրքիան՝ 112-րդ, Վրաստանը՝ 105-րդ տեղերում են հայտնվել:
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում Է 2012 թվականից: Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բնակչության մեկ շնչի հաշվով, սոցիալական օգնության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, քաղաքացիական ազատությունների պահապնումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակության շրջանում հարցումների արդյունքները: