Փետրվարի 24 -ից մինչեւ օրս շարունակում է ծանր մնալ Մարիուպոլ քաղաքում գտնվող հայերի վիճակը։ Այնտեղ բնակվող հայերից շատերը, Ուկրաինայի հայ համայնքի տվյալներով, շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ չեն կարողացել լքել քաղաքը։
Բացի այդ, Ուկրաինայում բնակվող հայերի մեջ եւս զոհեր կան։ Մասնավորապես, տարբեր տվյալների համաձայն, փետրվարի 24 ից մինչեւ օրս զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Նախօրեին հայտնի դարձավ Խարկովում մեկ զոհի մասին` 26-ամյա Արտյոմ Այվազյան։ Ընդ որում, նա կամավոր էր, որն օգնում էր կարիքավորներին՝ նրանց սնունդ և դեղորայք հասցնելով։
Հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4000 Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։
Մանրամասները` տեսանյութում
Ն.Հ.