ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2021 թվականի ամենաքննարկված եւ շքեղ հարսանիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարսանեկան արարողությունը յուրաքանչյուր մարդու համար կյանքում ամենանշանակալի օրերից մեկն է: Այն էլ ավելի էմոցիոնալ եւ խոշորացույցի տակ է հայտնվում, երբ հարսնացուն կամ փեսացուն հանրության շրջանում հայտնի դեմք է:

ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է 2021 թվականին ամուսնացած հայ հայտնի զույգերին, որոնց հարսանիքները եղել  են ամենաքննարկվածն ու աղմկալին:

Քննարկման են ենթարկել նաեւ հարսնացուների հարսանեկան զգեստները: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքը կարող ենք ասել ամենքննարկվածն էր, հատկապես թիրախում էր հայտնվել երգչուհի հարսանեկան զգեստը, որը տարբերվում էր մյուս բոլոր ավանդական հարսանեկան զգեստներից:

Երգչուհի, դերասանուհի Քրիստինե Եղոյանի հարսանիքը կարող ենք դասել ամենաշքեղ հարսանիքների շարքին, երգչուհին կրել է երեք շքեղ  հարսանեկան զգեստ, ինչը քննարկման առիթ էր հանդիսացել հանրության շրջանում, անգամ երգչուհուն մեղադրել էին ցուցամոլության մեջ:

Ամենաքննարկված հարսանիքների շարքում է նաեւ ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հարսանիքը: Հասարակությունը հարսանիքի օրը միայն տեսա երգչի ընտրյալին, իսկ մինչ այդ զույգը խնամքով թաքցրել էր իրենց հարաբերությունների մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս