Ռուսաստանի տնտեսության փլուզում չի լինելու. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի տնտեսության փլուզում չի լինելու, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության՝ Ռուսաստանի նախկին վարչապետը նշել է, որ սեփական արտադրության զարգացումը այն մասնաճյուղերում, որտեղ դա դեռ չի արվել, պատժամիջոցների պայմաններում, իհարկե, դժվար է, բայց իրագործելի է:

Այդ համատեքստում նա շեշտել է, որ Ռուսաստանը բազմաթիվ հուսալի գործընկերներ ունի հետխորհրդային տարածքում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում:

Անդրադառնալով Դաշնության դեմ պատժամիջոցներին՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի ժողովուրդները շուտով «հաշիվ են ներկայացնելու» այդ երկրների ղեկավարներին իրենց գրպանին վնաս հասցրած հակառուսական սանկցիաների համար:




Լրահոս