Այսօր հեռավար կարգով տեղի կունենա ռուս-ուկրաինական քննարկումների 5-րդ փուլը: Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին ասել է Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:
Նրա խոսքով, մարտի 20-ին նույնպես տեղի են ունեցել ռուս-ուկրաինական քննարկումներ, որոնց մասնակցել են երկու երկրների փորձագետները: Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երեք փուլերը տեղի են ունեցել առկա ձևաչափով Բելառուսում, 4-րդ փուլը հեռավար է անցկացվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է արել՝ երկրում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով։
Զելենսկիի խոսքով՝ դա Ռուսաստանի «միակ հնարավորությունն է նվազեցնելու սեփական սխալների վնասները։ Ընդ որում, պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց Կիևն ու Մոսկվան հայտարարում են բանակցություններում որոշակի առաջընթացի մասին
Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամակցությունից հրաժարվելը թեմաներ են, որոնց շուրջ Կիևն ու Մոսկվան հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները բանակցություններում:
Մանրամասները՝ տեսայութում