ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ Էդգար Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Առնակ Պողոսյանի և Ֆելիքս Գևորգյանի հետ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ, 2021 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, թափառող կենդանիներ որսալու նպատակով այցելել են Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 3-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկ, որտեղ իրենց կողմից բռնած շանը բաց թողնելու հարցի շուրջ Վահագն Ներսիսյանի հետ առաջացած վիճաբանության ժամանակ, Վ.Ներսիսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ Ա.Պողոսյանը և Ֆ.Գևորգյանը դիտավորությամբ՝ ձախ ձեռքով մեկ անգամ ապտակել է Վ.Ներսիսյանի աջ այտին:
Ավելի ուշ Է.Մարգարյանը բռնել է Վ.Ներսիսյանի աջ ձեռքը, մեկ անգամ հարվածել է նրա ծոծորակին՝ ճնշելով Վ.Ներսիսյանի՝ պաշտպանվելու և դիմադրելու հնարավորությունը, որի ընթացքում Ֆելիքս Գևորգյանը շուն որսալու համար նախատեսված խողովակով մի քանի անգամ հարվածել է Վ.Ներսիսյանի գլխի հարվածին, որից հետո Առնակ Պողոսյանը և Ֆելիքս Գևորգյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Ներսիսյանի գլխի հատվածին, այնուհետև Առնակ Պողոսյանը շուն որսալու համար նախատեսված խողովակով մեկ անգամ հարվածել է Վ.Ներսիսյանի ձախ նախաբազկի վերին հատվածին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնաս՝ աղջության կարճատև քայքայումով, որը դրսևորվել է գլխուղեղի ցնցման, ձախ գագաթա- քունքային շրջանի սալջարդ վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի արյունազեղումների, ձախ նախաբազկի քերծվածքի ձևով: Այս գործով նածաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը դատարանում է:
Ք.Մ.