Կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի վրա. ինչն է եղել պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ՝ երեկ, մարտի 20-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն վնասվածքով մոտ վել մի քաղաքացի է տեղափոխվել:

Վերջինս Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և 19-ամյա Նաիրի Մաթևոսյանի միջեւ , որին ավելի ուշ խառնվել է 19-ամյա տղայի հայրը 43-ամյա Վիգեն Մաթևոսյանը, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ: Ինչից հետո վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից Վիգեն Մաթեւոսյանը կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։

Այսպիսով, ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից: Մասնավորապես, կրակոցից վիրավորված Էդգար Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա 19-ամյա Նաիրի Մաթւեոսյանի հետ վիճաբանել է թղթախաղի ժամանակ: Իսկ բուն վեճը ծագել է լիցքավորման սարքի հետ կապված հարցի շուրջ, որից հետո վիճաբանությանը միացել է 19-ամյա տղայի հայրը եւ հնչել են կրակոցները:

Քնար Մանուկյան




Լրահոս