ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների անդամները կրկին բանակցություններ են անցկացրել: Այս անգամ այն տևել է մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Հանդիպումը (առցանց ձևաչափով) արդեն կայացել է: Ժամը 10:30-ից 12-ը պաշտոնական պատվիրակություն էր: Հետո եկան աշխատանքային խմբերը: Այսօր մենք աշխատում ենք ամբողջ օրը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:




Լրահոս