ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիստ է դրված. ոստիկանապետի տեղակալը՝ հանցագործությունները թաքցնելու դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:

Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի, Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված համակարգչի բանալիների պատմությունը: Ավելին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

Եվ, ահա, նկատեցինք, որ օրերս դատախազությունը ոստիկանությանն էր կոշտ քննադատության ենթարկել եւ այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների վերացման համար Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ոստիկանապետին:

Եվ ահա ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանից հետաքրքվեցինք ոստիկանությունը հանցագործություն է թաքցնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս