168 ժամ. Երեվանի քաղաքապետը հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

”Մինչ առաջիկա օրերին կհստակեցվեն Հանրապետական (ՀՀԿ) և ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների հարաբերությունները, իշխանական վերնախավում քննարկվում

են այն զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից»,-

գրում է ”168 ժամ”-ը և հավելում.

«Ըստ ամենահավանական համարվող վարկածներից մեկի՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու քայլին

կհետևեն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ: Իշխանական կուլիսներում

քննարկվող այդ սցենարի համաձայն` մասնավորապես, առաջին հերթին ”հրաժարական» կտա Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնանկ

կարվի կամ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի փոխվարչապետ, Տարածքային կառավարման

նախարար Արմեն Գևորգյանը, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով կտեղափոխվի

այլ աշխատանքի, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանում”:




Լրահոս