ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ են աղմկահարույց սպանությունների գործով հանցագործները. ուշագրավ իրավիճակ քրեական գործերի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում աղմկահարույց սպանությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ իրավապահներն այդ սպանությունների դեպքերը համարում են բացահայտված , սակայն քրեական գործերով ենթադրյալ սպանություն կատարող անձինք կամ պատվիրատուները հայտնաբերված չեն: Ստացվում է՝ կրակոցի պատճառները գիտեն, բայց կատարողներին չեն գտել, ինչը ցույց է տալիս մեկ բան, որ հնարավոր վենդետաներից հնարավոր չէ խուսափել:

Խոսենք փաստերով.

2021 թվականի մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին: Մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել, թե ով եւ ինչու սպանեց քրեական հեղինակության եղբորը:

Մեկ ամիս անց՝ հունիսի 2-ին, կրակոցներն էին հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ինչի արդյունքում սպանվել էր մոտ 50 տարեկան մի տղամարդ: Մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ ցանկացել են սպանել քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին՝ քյավառցի Ռաֆոյին, սակայն ենթադրյալ մարդասպանը վրիպել է եւ կրակել է նրա թիկնապահի վրա կամ էլ զրահապատ մեքենան փրկել է թիրախավորված Մարդոյանին, իսկ հետևի մեքենան խոցելի է դարձել: Վերջինիս սպանողը Ռուսաստանի քաղաքացի է, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ պատվիրատուին ու հանցագործությունը կատարողին փնտրում են:

Հուլիսի 10-ին կրակոցներն էին հնչել «Անի» հյուրանոցի մոտ, ինչի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի բնակիչ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել էր, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամյա Արման Պողոսյանն է։ ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել «Անի» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես, սպանվածն ու վիրավորը սովորել են Սանկտ Պետերբուրգի Ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու նպատակով. ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մոտ մեկ շաբաթից պետք է աշխատանքի անցնեին ԱԱԾ-ում:

Ավելին, ըստ մեզ հասած լուրերի, իրավապահները փնտրում էինն BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը: Մինչ օրս այս դեպքով դեռեւս պաշտոնապես չի հայտարրավել՝ կա՞ ձերբակալված անձ, թե՞ ոչ:

Սեպտեմբերի 24. կրակոցներ էին հնչել Երեւանում Մոսկվա կինոթատրոնի մոտ: Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Կրակել էին Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի վրա եւ եւս երկու անձի վրա, ինչի հետեւանքով դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում. Գործով որեւէ մեկը ձերբակալված չէ:

Նոյեմբերի 13-ին կրակոցներ հնչեցին Քանաքեռ 16 փողոցի 16 տանը, որտեղ սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը եւ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, որի սպանության գործով իրավապահները դեռ մեկ կարեւոր վկայի փնտրում են:

Հարց է առաջանում, թե արդյոք այս հանգամանքը չի մտահոգում իրավապահներին, և արդյոք հասարակությունը կարող է իրեն այս իրավիճակում անվտանգ զգալ:

Ք. Մ.




Լրահոս