ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

 

Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Մերկասառույցի պատճառով իրար են բախվել Opel եւ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, եւ եթե նշված վթարներից, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա մարզի մեկ այլ ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։  Այս վթարի հետեւանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար:

Սարգիս Մնացականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել

-դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

-ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը,

– պետական տուրքի վճարման անդորրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման: Վերը նշված փաստաթղթերի ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

Անահիտ Կիրակոսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը սահմանված որոշակի վավերապայմաններով եւ ձեւով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումը: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող  անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, աջակցող միջոցների եւ այլ ծառայությունների տեսակները:

ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն եւ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզներ (վերին եւ ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):




Լրահոս