«Կինժալ»-ը հասարակ հրթիռ է, որին անհնար է կանգնեցնել. միջազգային մամուլը ռուսական հիպերձայնային հրթիռի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հասարակ հրթիռ է, որին անհնար է կանգնեցնել: Ջո Բայդենն այսօր այսպես է նկարագրել ռուսական հիպերձայնային հրթիռը, որով ՌԴ օդատիեզերական ուժերը Ուկրաինայի Իվանո-Ֆրանկիվսկի մարզում զինամթերքի պահեստ են ոչնչացրել։ Կինժալ հրթիռին անդրադարձել են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ:

«Արևմուտքի համար սա դեռևս անլուծելի խնդիր է» – գրում է Die Welt-ը:

«ՆԱՏՕ-ն զգուշացիր. Ռուսաստանը օգտագործում է նոր «Կինժալ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը Լեհաստանի սահմանի մոտ զինապահեստը ոչնչացնելու համար»,-գրում է Military Watch-ը: 

«Այս զենքերն օգտագործում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, որոնք միայն բարելավվել են տարիների ընթացքում և, հետևաբար, համարվում են անկասելի», – գրում Ալ Ջազիրա-ն:




Լրահոս