Աշխարհում քովիդով հիվանդացության դեպքերի թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ աշխարհում քովիդով հիվանդացության հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 7 տոկոսով՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ, իսկ մահվան դեպքերի թիվը կրճատվել է 23 տոկոսով։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա տեղեկագրում։

Նշվում է, որ անցած 7 օրում հայտնաբերվել է հիվանդացության 12 384 300 դեպք, 32 959 մահվան ելք։

ԱՀԿ տվյալներով՝ հիվանդության դեպքերի էական նվազումից հետո, որը դիտվել է հունվարի վերջից, նոր դեպքերի թիվն ավելանում է արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ․ համապատասխան ցուցանիշի աճը մարտի 14-20-ը կազմել է 7 տոկոս։

Եվրոպայում, որին բաժին է ընկնում մեկ շաբաթում արձանագրված դեպքերի 42 տոկոսը, հիվանդացությունը մնացել է նախկին մակարդակի վրա։ Վարակման դեպքերի առավել մեծ թիվ է գրանցվել Հարավային Կորեայում (2 817 214 մարդ)։ Կորեայի հանրապետությանը հաջորդում են Վիետնամը (1 888 694), Գերմանիան (1 538 666) և Ֆրանսիան (582 344)։




Լրահոս