ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական հետախույզները Արցախից բերված ապօրինի զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին տվյալներ, որ Դաշտ գյուղի 48-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Նույն օրը իրավապահները խուզարկություն կատարեցին նրա տանը և կից շինություններում: Հյուրասենյակի բազմոցի մեջից հայտնաբերվեցին որսորդական հրացաններ, իսկ նկուղի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի և հրազենների 325 փամփուշտ կար:

Ըստ տանտիրոջ`դրանք բերել էր Արցախյան վերջին պատերազմից հետո:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:




Լրահոս