Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:




Լրահոս