ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ բարեկամ երկրներին գազը՝ ռուբլիով. Պուտինի նոր հրամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրահանգ տալ «Գազպրոմին»՝ ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման վճարումներն ընդունել ռուբլիով` կատարելով պայմանագրերում համապատասխան փոփոխություններ, գրում է Коммерсант-ը։

Պուտինն ասել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կանցնի ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման համար ռուբլով վճարմանը, և հանձնարարել է Կենտրոնական բանկին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ համապատասխան գործարքների իրականացման կարգը։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի գազ մատակարարել պայմանագրերով նախատեսված ծավալներին և գներին համապատասխան։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Մոսկվայի բորսայում սակարկությունների ժամանակ դոլարի փոխարժեքը իջել է 100 ռուբլուց` մարտի 3-ից հետո առաջին անգամ։




Լրահոս