ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությունից անցել է մեկ ամիս: ՌԴ նախագահն այդ մասին հայտարարեց փետրվարի 24-ին:
Ուկրաինական կողմն այսօր ռուսական կողմի կորուստների մասին հերթական տվյալներն է ներկայացրել: Դրանց համաձայն, պատերազմի մեկնարկից մինչեւ օրս ռուսական կողմը կորցրել է 15 հազար 800 մարդ, 530 տանկ եւ 180 ինքնաթիռ:
Այլ թվեր՝ ստորև.
զրահապատ մարտական մեքենաներ` 1597,
հրետանային համակարգեր՝ 280,
ՀՕՊ համակարգեր՝ 47,
ավտոմոբիլային տեխնիկա՝ 1033
հատուկ տեխնիկա՝ 16:
Իր հերթին տվյալներ է ներկայացրել նաեւ ՌԴ Պն-ն: Տվյալների համաձայն, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հաջողվել է ոչնչացնել 257 անօդաչու թռչող սարքել, 202 զենիթահրթիռային համալիրներ, 1572 տանկ և այլ զրահատեխնիկա, 160 բազմակի հրթիռային կայանք, 633 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 1379 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Ն.Հ.