ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է: Պաշտոնական այցի շրջանակներում Թագուհի Թովմասյանն այցելեց նաեւ արտադրամաս, որտեղ քնապարկեր են կարում զինվորականների համար: ArmLur.am-ն այցի ընթացքում տեղեկացավ, որ երկրորդ անգամ ադրբեջանական կողմի պատճառով գազից զրկված լինելու հանգամանքը խնդիրներ է ստեղծել արտադրամասի համար, սակայն փորձում են այնպես անել, որ աշխատանքն այնուամենայնիվ չտուժի:
Աշխատակիցները եւս վճռական են տրամադրված. չնայած ցրտին, նրանք գալիս են աշխատանքի, քանի որ գիտեն՝ քնապարկերը կարվում են զինվորականների համար:
Հավելենք, որ ռուսական կողմի միջոցով կրկին բանակցություններ են ընթանում՝ գազի մատակարարումը վերականգնելու շուրջ:
Մանրամասները ՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ